News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական վարկածով՝ երեխան շնչահեղձ է եղել, դիահերձմամբ նրա շնչափողից սննդի մնացորդներ, մասնավորապես՝ պանրի կտորներ են հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, մահացել է  1-ամյա Դավիթ Գասպարյանը: Հիվանդանոցի տնօրեն Ստեփան Մոսինյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե հենց երեխային տեղափոխել են իրենց մոտ, ուղիղ 1-1,5 ժամ բժիշկները բոլոր անհրաժեշտ միջոցառումներն են ձեռնարկել, սակայն չեն կարողացել փրկել: Տնօրենի փոխանցմամբ՝ խնդիրն այն էր, որ երեխային անփույթ էին կերակրել

Տպել
Ամենաշատ