ԱՄՆ-ում 30-ամյա երկու հայուհիներ կալանավորվել են 1,071 դոլարի մանկական հագուստ եւ սպասք գողանալու մեղադրանքով: Կանանց ձերբակալել են Բերբենք քաղաքի Macy’s առեւտրային ցանցի խանութներից մեկում, հայտնում է The Burbank Leader-ը:
Ձերբակալվածներն են Էլինա Թամազյանը Գլենդելից եւ Վարդուհի Ավետիսյանը Վան Նայսից: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ կանայք փորձել են հագուստն ու սպասքը թաքցնել սայլակում եւ աննկատ ելնել խանութից:
Թամազյանը եւ Ավետիսյանը գրավի դիմաց ազատ են արձակվել՝ յուրաքանչյուրի համար 20 հազարական դոլար: Հաջորդ ամիս նրանք պատասխան կտան դատարանում: