News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, ինչն անելանելի վիճակի մեջ է դնում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Օրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը դեմ էր արտահայտվել նշված փոփոխությանը` զգուշացնելով դրա բացասական հետեւանքների մասին: Սակայն գործող վարչախումբը, հարազատ մնալով իր գործելաոճին, հակամենաշնորհային օրենքներ ընդունելու, իշխանության հետ սերտաճած խոշոր օլիգարխներին տրված անօրինական հարկային եւ մաքսային արտոնություններից զրկելու փոխարեն, ստվերի դեմ պայքարի քողի տակ իրականում ոչնչացնում են փոքր եւ միջին բիզնեսը:

Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Քաղաքացիների պահանջներին ի հակազդեցություն, գործի են դրվում ռեժիմի զինանոցի ամենաքստմնելի միջոցները, ինչպես, օրինակ, ոսկու շուկայի սեփականատիրոջ անօրինական քայլերն ու պահանջները: Մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն:

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաեւ ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին եւ պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց շահերի պաշտպանության գործում: Այս առումով, Կոնգրեսը մասնավորապես հրատապ է համարում Ազգային ժողովի՝ Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն խմբակցությունների կողմից նախաձեռնած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ