News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գրանցված երկրաշարժի պատճառով Տավուշի մարզի Վազաշեն գյուղին հասցված վնասը կազմում է մոտ 1,5մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը:

Նա նշեց, որ դա հիմնականում վնասված տանիքների գումարն է, որը մարզպետարանը խոստացել է փոխհատուցել: Գյուղապետը շեշտեց, որ շատ գոհ են իրենց մարզպետից, քանի որ օպերատիվ կերպով արձագանքել է եւ արդեն միջոցներ է ձեռնարկում վնասների փոխհատուցման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 եւ արեւմտյան երկայնության 48.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ