News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գյումրիի կենտրոնական շուկայի հարյուրավոր մանր ու միջին զբաղվող բոլոր առեւտրականները այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  դադարեցրել են աշխատանքը, փակել բոլոր կրպակները եւ բողոքի ակցիա են անցկացնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ։

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարյուրավոր առեւտրականներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցները եւ պահանջում են հադիպում Շիրակի մարզի հարկային տեսչությանի պետի հետ։

Այս պահին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը փորձում է  համոզել առետրականներին բացել ճանապարհը, չխանգարել երթեւեկությանը՝ հաշվի առնելով, որ նոր օրենքը տարածվում է բոլորի վրա եւ այդ եղանակով հնարավոր չէ այն լուծել։ Առեւտրականները չեն համոզվում, նրանք վստահեցնում են, որ պատրաստ են մի քանի օր փակ պահել շուկան, մինչեւ չգա հարկայինի պետն ու պատասխաններ տա իրենց հարցերին։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ