News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոչ իշխանական քառյակը, ինչպես եւ խոստացել էր, արդեն հավաքել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ այսօր երեկոյան հնարավոր է՝ քննարկվի ԲՀԿ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր նախագիծը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը, որը Երեւանի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականների հետ այսօր կրկին ԱԺ-ի մոտ է՝ պահանջելու վիճահարույց օրենքի կասեցումը։

«Մենք էլ այստեղ ենք հավաքվել, որպեսզի դրսից աջակցենք քառյակի պատգամավորներին, իսկ ՀՀԿ-ական պատգամավորներին հորդորում ենք չբոյկոտել քննարկումը»,- նշեց Ստեփան Ասլանյանը:

Նշենք, որ ըստ ԲՀԿ Միքայել Մելքումյանի մշակած օրենքի նոր նախագծի, առեւտրականներին ընտրության հնարավորություն պետք է ունենան՝ կամ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ հարկային մարմնին շրջանառության  մասին տեղեկատվություն տրամադրելուց, կամ նոր օրենքով աշխատել՝ վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։

NEWS.am-ի հետ զրույցում հավաքված առեւտրականները նշել են, որ հավատում են  ոչ իշխանական քառյակին։ ԱԺ շենքի մոտ են նաեւ մեծ թվով ոստիկաններ: Շենքի Դեմիրճյան փողոցի կողմից մուտքը փակ է, քանի որ ԱԺ-ում է Հունաստանի նախագահը:

Հավաքված առեւտրականների թիվն այսօր ավելի քիչ է. չեն եկել Մալաթիայի տոնավաճառի, Փեթակի եւ Ոսկու շուկայի աշխատակիցները, որոնց նկատմամբ, ըստ հավաքվածների, ճնշումներ են գործադրել՝ արգելելով դուրս գալ վաճառակետերից։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ