News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն) հավաքել է Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները,մեկն էլ ավելի. անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես միացել է ստորագրահավաքին։ Այս մասին ԱԺ առջեւ հավաքված՝ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող առեւտրականներին հայտնեցին քառյակի ներկայացուցիչները։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հավքավածներին կոչ արեց ուղիղ ժամը 17։30-ին մեկ մարդու պես հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, որպեսզի ճնշում գործադրեն ներսում գտնվող պատգամավորների վրա եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ-ն տապալի արտահերթ նիստը, ինչպես դա արեց նախօրեին։

Առեւտրականները հեռացան՝ պայմանավորվելով վերադառնալ 17։30-ին։

Նշենք, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մշակել է օրենքի նոր նախագիծ, որն այսօր քառյակը փորձելու է քննարկման դնել ԱԺ արտահերթ նիստին։ Դրանով առեւտրականները ընտրության հնարավորություն պետք է ունենան՝ կամ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ հարկային մարմնին շրջանառության  մասին տեղեկատվություն տրամադրելուց, կամ նոր օրենքով աշխատել՝ վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ