News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած տարի Հայաստանում բռնության հետեւանքով 7 կին է զոհվել, իսկ այս տարվա սեպտեմբերի դրությամբ՝ արդեն 9: Այդ մասի այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մասնակիցներից Պերճուհի Կաժոյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում բռնության ենթարկված մարդկանց թվաքանակը երեք անգամ շատացել է: Պաշտոնական տվյալներով՝այս տարի՝ հունվար-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 1501 մարդ է ենթարկվել բռնության, այն դեպքում, երբ անցած տարի նմանատիպ 580 դեպք է արձանագրվել: «Շատ հաճախ բռնության դեպքում կանայք խուսափում են դիմել ոստիկանություն, քանի որ վերջինիս նկատմամբ մեծ է անվստահությունը, եւ նրանք հիմնականում դիմում են հասարակական կազմակերպություններին», - նշեց նա:

Մամուլի ասուլիսի եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մեկ այլ մասնակից Նվարդ Մարգարյանն ընդգծեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը, քանի որ այն կբարձրացնի ընտանիքի բոլոր անդամների պաշտպանվածության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ