News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պաշտպանել է «աշխատող աղքատների» համար արտոնությունների կրճատման մասին որոշումը, փոխանցում է The Guardian-ը:

Վարչապետը պնդում է, որ տարեկան  3 մլրդ ֆունտ ստեռլինգի կրճատումը ավելի լավ քայլ է, քան հարկերի բարձրացումը կամ առավել քիչ ապահովված թոշակառուների համար արտոնությունների տրամադրման կրճատումը: Քեմերոնի ծրագիրը ենթադրում է 10 մլն տնային տնտեսություններին արտոնությունների տրամադրման երկու տարվա դադարեցում:

Հարցին՝ ինչպես նա կբացատրի իր որոշումը արտոնությունների կրճատումը ոչ ճիշտ քայլ համարող քաղաքացիներին, Քեմեոնն ասել է. «Ես կարող եմ նրանց ասել, որ մենք շարունակում ենք նվազեցնել հարկերը: Սա աշխատասեր ընտանիքներին օգնելու լավագույն միջոցն է: Այժմ դուք կարող եք աշխատել մինչեւ 10 հազար ֆունտ՝ առանց եկամտահարկ վճարելու: 2015թ. ապրիլից մենք այդ թիվը կհասցնենք 10.500-ի: Այսօր շատ դժվար է դրան հասնել, սակայն ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք դա անել՝ ի բարօրություն բրիտանական հասարակության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ