News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական քառյակը, 12 պահանջների հետ կապված, Հայաստանի իշխանություններից առավել ադեկվատ վարքագիծ էր ակնկալում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին հայտարարեց ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ի պատասխան հարցին՝ այսօրվա 12 պահանջներից որո՞նք  են իրականացրել իշխանությունները, երբ լրանում է քառյակի կողմից նշանակված ժամկետը:

«Կարծում եմ, որ սա իշխանությունների կողմից գոյություն ունեցող խնդիրների նկատմամբ ոչ կառուցողական մոտեցում է: Ես իմ անունից կարող եմ ասել, որ կարելի է մի քանի կետ նշել, որոնց շուրջ իշխանությունները որոշ աննշան քայեր ձեռնարկել են: Սակայն իշխանությունը հիմնականում ոչինչ չի ձեռնարկել: Մենք նույնիսկ մտածում էինք, որ նրանք հավանաբար ցանկանում էին ինչ-որ բան անել, սակայն չեն հասցրել, բայց ոչ՝ իշխանությունները ոչինչ էլ չձեռնարկեցին», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ խորհրդարանական քառյակը իր միասնական դիրքորոշումը կարտահայտի այդ կապակցությամբ մոտ ժամանակներս: Մարգարյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 3-ին խորհրդարանական արդեն եռյակը Ազատության հրապարակում ցույցի ընթացքում կհայտարարի հետագա քայլերի մասին:

Ի պատասխան հարցին՝ կա՞ն արդյոք նախադրյալներ, որ իշխանությունները զգուշանում են վերահաս ցույցից, պատգամավորը հավաստիացրեց. «Ոչ ոք որեւէ մեկին վախեցնելու նպատակ իր առջեւ չէր դրել: Մենք հայտարարել էինք՝ ինչ վիճակում է  գտնվում երկիրը, ներկայացրել 12 կետեր, որոնք դուրս կբերեին այդ իրավիճակից: Մենք ցանկանում ենք հասնել խնդիրների լուծմանը եւ մտադիր չենք որեւէ մեկին վախեցնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ