News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական եռյակի մարզային հանդիպումներին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ ինչ կոչերով հանդես գալ, սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք ԲՀԿ-ն իշխանափոխություն եւ խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ պահանջել:

«Հայաստանի իշխանությունը հեռացող է, այդպիսին է մեր գործող Սահմանադրությունը, եւ մենք կարծում ենք, որ սահմանադրական լրացումները կոչված են պահպանելու ներկայիս իշխանություններին: Մենք այս փուլում դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին»,- ասել է Մարգարյանը:

Ի պատասխան ճշտող հարցին, թե մտադիր է արդյոք ԲՀԿ-ն երբեւէ իշխանափոխություն պահանջել, պատգամավորը նշել է, որ երբ իրենք հայտարարում են, որ դեմ են իշխանության վերարտադրությանը, դա արդեն իշխանափոխության պահանջ է. «Թե ինչ կպահանջենք, թույլ տվեք ինքներս որոշենք եւ իր ժամանակին հայտարարենք»:

Մարգարյանը նաեւ չի կարողացել միանշանակ  պատասխանել՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցությո՞ւն է, թե՞ «այլընտրանքային» քաղաքական ուժ: «Այս պահին ես սա բառախաղ եմ համարում. Եթե մենք չենք հայտարարում, որ ընդդիմություն ենք, արդյոք անում ենք ինչ-որ բան, ինչը չի՞ անում ընդդիմությունը: Մենք անում ենք այն, ինչը ժողովրդի համար ճիշտ ենք համարում այս փուլում»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ