News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային տարածքում տեղեկատվության ազատության համար առավել վնասակար ռեժիմները, ներառյալ Ադրբեջանը, քիչ են ճնշումների ենթարկվում միջազգային հանրության կողմից: Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2014թ. զեկույցում:

«Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը միաժամանակ բնական պաշարներով առավել հարուստ եւ խողովակատարների ցանցի տեսանկյունից բավական արտոնյալ տերություններ են: Ավելին, այդ տերությունները բավական հարուստ են իրենց անձեռնմխելի զգալու համար, մեծ ազդեցություն ունեն: Եվ առայժմ դրանք լիակատար անպատժելիությամբ մամուլին ստիպում են լռել եւ ճաղերից այն կողմ են նետում համառ լրագրողներին»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ ռեպրեսիվ «առաջանցիկ ցատկը» վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Լրագրողների եւ բլոգերների ձերբակալությունների աճի պայմաններում՝ մամուլի բազմակարծության բուն գոյությունը վտանգված է:  Հեռուստաալիքները վերահսկողության տակ են, հիմնական արտասահմանյան ռադիոալիքներն արգելված են, իսկ գլխավոր ընդդիմադիր թերթը, որը տարածվում է բացառապես մայրաքաղաքում, տնտեսական տեսակետից վերջին շնչում է: Հարձակումներ, ձերբակալություններ, ճնշումներ, մահվան սպառնալիքներ՝ ահա կամակոր լրագրողների եւ բլոգերների ճակատագիրը:  «Կարո՞ղ է արդյոք նոր այլընտրանքային լրատվամիջոցների հայտնվելը փրկել բազմակարծությունը» - հարց են տալիս կազմակերպության փորձագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ