News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը 2012թ. մարտին ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը սահմանադրական դրույթները խեղաթյուրող մի շարք հակասություններ է պարունակում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ներկայացնելով «Հայ ազգային կոնգրեսի» կողմից նախաձեռնած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու «Հայ ազգային կոնգրեսի» կողմից նախաձեռնած օրինագիծը:

«Սահմանադրությունը սպառիչ իրավասություններ է տալիս երկրի բոլոր սահմանադրական մարիններին, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող այս կամ այն մարմնին օժտել իրավասություններով՝ տարբեր սահմանադրությամբ նախատեսվածից», - ընդգծեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենքի խնդիրն այն է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը նախատեսված է Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով, որից հետեւում է, որ նախագահը իրավունք չունի արտակարգ դրության դեպքում օգտագործել զինված ուժերին: «Այդ հնարավորությունը տալիս է միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը, երբ նախագահը պարտավոր է ռազմական դրություն հայտարարել, եթե կա Հայաստանի վրա հարձակման անմիջական սպառնալիք կամ հարձակման իրական սպառնալիք, կամ էլ պետք է պատերազմ հայտարարել: Սահմանադրությունում զինված ուժերը օգտագործելու հնարավորության այլ դրույթներ չկան», - նշեց Ջհանգիրյանը:

Իր հերթին, Պետական-իրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն ի սկզբանե բացասական եզրակացություն է տվել այս օրինագծին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հակասահմանադրական կամ սահմանադրական դրույթների մասին դեբատներում վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է», - հայտարարեց Սահակյանը՝ շահագրգիռ կողմերին խորհուրդ տալով դիմել Սահմանադրական դատարան: Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով ընդդիմությունն այս օրինագիծն օգտագործում է պաթետիկ հայտարարություններ անելու եւ ժողովրդին սիրաշահելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ