Քիչ առաջ Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին, հնչել են կրակոցներ: NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին դեպքի վայրում են գտնվում իրավապահները, հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկություններով, մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի:
Թե ինչ պատճառով է վեճը ծագել, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունից հաստատել են միջադեպը, հայտնել, որ դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ: