News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

74-ամյա կանադահայ գործարար, ավտոմեքենաների եւ ծանր սարքավորումների ներկրմամբ զբաղվող Tokmakjian Group Су ընկերության ղեկավար Սայ Թոքմաջյանին Կուբայում 15 տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է CHCH-ը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության, հարկերից խուսափելու մեջ եւ տարբեր տնտեսական հանցագործություններում, որոնք վնաս են հասցրել պետությանը: Սակայն ընկերությունը պնդում է, որ  այս բոլոր մեղադրանքներն անհեթեթ են, իսկ գործն ամբողջությամբ կեղծված է: Ավելին, ընկերության ներկայացուցիչները պատրաստ են եղել ապացուցել դա, սակայն   Tokmakjian Group-ի փորձագետներին չեն թողել ներկա գտնվել դատական նիստին: Հաղորդվում է, որ Կուբայի իշխանությունները ձերբակալել են ընկերության  ավելի քան 100 միլիոն դոլարի հաշիվները:

Մեղադրյալի ընտանիքը մամուլի ասուլիս է կազմակերպել՝ հուսալով համոզել Կուբայի իշխանություններին Թոքմաջյանին թողնել տուն: Գործարարի որդի Րաֆֆի Թոքմաջյանը հայտնել է, որ հորը չի տեսել արդեն 3 տարի, սակայն խոսել է նրա հետ եւ իմացել, որ այժմ զինվորական հոսպիտալում է:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեծ իրարանցում էր առաջացրել նաեւ կանադացի մեկ այլ հայ գործարար Սարգիս Յակուբյանի գործը:  2013թ. մայիսին Կուբայի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել կաշառակերության, հարկերից խուսափելու եւ ազգային տնտեսությանը վնաս հասցնող գործունեության մեջ: Նա Կուբայում դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել եւ ուղարկվել Կանադա: Յակուբյանը Tri-Star Caribbean ընկերության սեփականատերն էր, որն զբաղվում էր շտապօգնության մեքենաների եւ պետկառույցների համար տրանսպորտի այլ միջոցների մատակարարմամբ, դրա շրջանառությունը տարեկան կազմում էր 30 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Ամենաշատ