News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց տուժող, գլխի հրազենային վնասվածք ստացած Հրաչյա Սարգսյանը, որը մինչեւ հիմա ցուցմունք չէր տալիս, քանի որ վնասվածքի պատճառով կորցրել էր հիշողությունը։ Հրաչյան պատմեց, որ Դավիթն ու Լյուքսը կատակ են արել, իսկ կրակոցը հնչել է, երբ Դավիթ Խաչատրյանը զենքն իջեցնելիս է եղել՝ սրանով փաստորեն հաստատելով Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի պնդումները, որ իրենք կատակ են արել, որ իրենց միջեւ որեւէ թշամանք չի եղել, եւ որ զենքն իջեցնելիս է պատահաբար կրակել։

«Մայիսի 15-ին դեպքը տեղի ունեցավ։ Չեմ հիշում՝ ես ու Լյուքսը ինչ պիտի արած լինեինք, որ Դավոն նման բան աներ: Դեպքի մասին հետո եմ իմացել, կարդացել եմ ինտերնետից։ Շատ ժամանակ անցավ, սկսեցի քայլել, աղոտ պատկերներ եմ սկսել հիշել դեպքից: Նստած ենք եղել ամառանոցում,պարտականություններն էինք կրկնում, Լյուքսն էլ ինձ օգնում էր, Դավոն էլ ժամապահ էր, մեզնից ժամ էր հարցնում, ժամ չկար, որ պատասխանեինք։ Միշոն էր դուրս եկել լվացվելու, ինքն էլ ասաց, որ ժամ չունի, Լյուքսի հետ սկսեցին կատակ անել, ոչ մեկս դրան լուրջ չէինք վերաբերվում, իրար հետ կատակ էինք անում, հաց էինք ուտում, նենց էր անցնում օրը, որ մի ընտանիքից էինք զգում, թշնամական բան մեր մեջ չի եղել: Հիշեցի, որ կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց մեր ուղղությամբ ու հիշեցի, որ ասացինք՝ զենքը իջեցնի, իջեցրեց, կատակը շարունակվում էր, երկրորդ անգամ, որ զենքը պահեց, նորից ասացի՝ իջեցնի, էլի իջեցրեց, մի հատ անկապ շարժում եղավ, էլ չեմ հիշում: Վերջին բանը, որ հիշում եմ, բժշկի խոսքերն էին, որ գոռում էր, թե աչքերս չփակեմ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

Հրաչյան պատմեց, որ հետո է իմացել Լյուքսի մահվան մասին եւ շատ ծանր է դա տարել։

«Իմացա, որ կրակոցի հետեւանքով Լյուքսն է մահացել, շատ ծանր եմ տարել, ու շատ ցավալի է, որ Լյուքսը էլ չկա, հավատս էլ չի գալիս, որ դառը իրականությունը սա է: Մեր մեջ թշնամական բան չի եղել, չի եղել Դավիթի կամ Լյուքսի միջեւ, նման բան չկա»,-պատմեց Հրաչյան։

Հրաչյա Սարգսյանը դատարանին հայտնեց, որ հիմա էլ առողջական խնդիրներ ունի, նույնիսկ մի բաժակ ջուր ձախ ձեռքով չի կարողանում վերցնել։

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց հարցաքննել տուժող Հրաչյա Սարգսյանին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ նոր հանգամանք տուժողը չի կարող հայտնել։

Փաստաբանը ժամանակ խնդրեց դատարանից՝  դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու համար։ Դատարանը 20 րոպե ժամանակ տրամադրեց փաստաբանին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավիթ Խաչատրյանը Հրաչյայի ցուցմունքը լսում էր լարված,  ամբողջ ժամանակ դողում էր։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ