News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 29-ից 30-ը անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչի մասնակցությամբ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016թթ. պլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ