News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտական հեղինակավոր «The Egyptian Gazette» օրաթերթը սեպտեմբերի 28-ի համարում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանին նվիրված մեծածավալ նյութ է տպագրել, որտեղ զետեղված է նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի ծավալուն հոդվածը։

Դեսպանը գրել է անկախության տարիներին ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ձեւավորման, ազատ շուկայական տնտեսության զարգացման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումների մասին։ Ներկայացրել է կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, մրցունակության բարելավմանը, ներդրումների եւ արտահանման խրախուսմանն ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների քաղաքականությունը։ Դեսպան Մելքոնյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տնտեսական առաջընթացն իրականություն է դարձել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մշտական շրջափակման պայմաններում։

Անդրադառնալով   Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` նա ներկայացրել է հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելուն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը։ Միաժամանակ բացահայտել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, որն արտահայտվում է ռազմական ծախսերն արագորեն բազմապատկելու, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու, հակահայկական քարոզչություն ծավալելու մեջ։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին ԼՂ հակամարտության էությունը խեղաթյուրելու եւ կեղծելու հարաճուն փորձերով։ Արհամարհելով այն իրողությունը, որ Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտության կարգավորման միջազգայնորեն միակ լիազորված բանակցային ձեւաչափն է, Ադրբեջանը փորձում է հարցը խցկել միջազգային տարբեր կազմակերպությունների օրակարգեր, որոնք լիազորություններ չունեն ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին` ՀՀ դեսպանը գրում է, որ գրեթե մեկ դար Հայաստանը եւ միջազգային հանրությունը սպասում են, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, սակայն փոխանակ երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությունը վերականգնելուն ուղղված կոնկրետ քայլերի, թուրք ղեկավարները եռանդուն կերպով շարունակում են ժխտողականության քաղաքականությունը՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանը: Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ՝ իր ապագան այդ ծանր բեռից ազատելու համար: Դեսպան Մելքոնյանն ընդգծել է, որ հայերը երախտապարտ են այն բոլոր երկրներին եւ ժողովուրդներին, որոնք ապաստան են տվել Ցեղասպանությունից մազապուրծ եղած իրենց հայրենակիցներին՝ նշելով Եգիպտոսի օրինակը, որտեղ հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքն օգնել է նրանց դառնալ այդ երկրի նվիրյալ քաղաքացիներ:

Դեսպան Մելքոնյանն անդրադարձել է նաեւ անցած տարիներին տարբեր ոլորտներում հայ–եգիպտական համագործակցության դինամիկ զարգացման ընթացքին։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Եգիպտոսի հետ առեւտրատնտեսական կապերն առավել ամրապնդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ