News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական բիզնեսը կրկին պատրաստ է իր ապրանքներն առաջարկել հունական շուկայում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայ-հունական բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հարցին՝ ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Հունաստանին, եթե վերջինս միրգն ու բանջարեղենը, գինին եւ կոնյակն արտադրում եւ ինքն է արտահանում, Ղազարյանն ասաց. «Կփորձենք արտահանել այն ամենը, ինչ այժմ արտահանում ենք ամբողջ աշխարհում: Այժմ դա ավելի հեշտ է, քանի որ 2008-2012թ. հունական շուկայի կոլապսի փուլն արդեն անցյալում է»:

 Նկատենք, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղություն ունի. Հունաստանից մեծ քանակությամբ մրգեր են արտահանվում: 2013թ. Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կտրուկ նվազել է եւ կազմել մոտ 22,2 մլն դոլար, ինչը 23,5%-ով քիչ է 2012թ. նույն ցուցանիշի համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ