News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական զարգացումների հետ կապված իր բոլոր դիրքորոշումները շատ հստակ մշտապես հայտնել է թե իր հրապարակային ելույթների, թե տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տրված հարցազրույցների միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա հավելեց, որ Առաքել Մովսիսյանի տպավորությունները մեկնաբանելու նպատակահարմարություն չի տեսնում:

Նշենք, որ Առաքել Մովսիսյանն Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասել էր հետեւյալը. «Նույն Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն։ Անունն ինչ ա, Արամ Մանուկյանա ինչ ա, որ նախագահի հասցեով... Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էտ ձեւ կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգ ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նրանք սրբություն չունեն»։

Տպել
Ամենաշատ