News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկրի» նախկին անդամ, այժմ անկուսակցական, անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մտադրություն այժմ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Բոթոյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի վերջին նիստին մասնակցել է Հանրապետական գործընկերների հրավերով, եթե նորից հրավեր լինի, կմասնակցի: Պատգամավորի խոսքով՝ սա ոչինչ չի նշանակում, ՀՀԿ-ին անդամակցության մասին որեւէ քննարկում առայժմ չկա:

Կարեն Բոթոյանը խոստովանում է, որ անկախ պատգամավոր լինելը ավելի դժվար է, քան խմբակցության մեջ աշխատելը, քանի որ տվյալ դեպքում դու ես որոշումներ կայացնողը եւ պատասխանատու ես քո որոշումների համար, իսկ երկրորդ տարբերակում խմբակցությունն է որոշումներ կայացնում եւ դրանք պատճառաբանում:

Ինչ վերաբերում է խմբակցությունների հետ համագործակցությանը, Կարեն Բոթոյանը շեշտեց, որ ինքը համագործակցում է ՀՀԿ-ի հետ, բայց եթե մյուս ուժերը եւս ինչ-ինչ օրինագծեր են ներկայացնում, որոնք իր կարծիքով դրական փոփոխությունների կբերեն երկրում, ապա կողմ  է քվեարկում նաեւ դրանց: «Ի՞նչ կապ ունի՝ ում նախաձեռնությունն է, եթե ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ է մեր երկրին, ուրեմն կողմ եմ քվեարկում»,-ասաց Կարեն Բոթոյանը:

Տպել
Ամենաշատ