News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երիտասարդ նույնասեռական զույգը ստիպված է եղել փախչել Ադրբեջանից, քանի որ իրենց ամուսնանալու մասին հայտարարելուց հետո մահվան սպառնալիքներ է ստացել, գրում է France-Presse-ը:

«Մենք հոմոֆոբների համար թիրախ էինք դարձել այն բանից հետո, երբ լրատվամիջոցների ձեռքում հայտնվեց Սումգայիթում մեր ամուսնության փոքրիկ միջոցառման լուսանկարը, որոնք տեղադրված էին Facebook-ի իմ էջում: Մենք սկսեցինք հոմոֆոբ բովանդակությամբ վիրավորանքներ, անգամ մահվան սպառնալիքներ ստանալ»,-գործակալությանը պատմել է երիտասարդներից 25-ամյա Ձավիթ Նաբիեւը:

Նրա խոսքով՝ ինքն ու իր ընկերը լքել են Ադրբեջանը գիշերով եւ ներկայումս թաքնվում են արտերկրում: Երիտասարդը չի նշել, թե որ երկրում են իրենք գտնվում, բայց հայտնել է, որ այդ երկրում հնարավոր է ապաստան ստանան:

Նշենք, որ այս տարվա հունվարին Ադրբեջանում նույնասեռականների իրավունքները պաշտպանող 20-ամյա ակտիվիստ Իսա Շահմարլին ինքնասպան էր եղել՝ հայտարարելով, որ այլեւս չի կարող ապրել «այս երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ