News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բնակարանների շուկայական արժեքի մասին տեղեկատվությունը, որը պարբերաբար հրապարակվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի կողմից, շատերի մոտ, առնվազն, զարմանք ու տարակուսանք է առաջացնում: Իսկապես, մայրաքաղաքում բնակարանների եւ առանձնատների պաշտոնական գները երկար ժամանակով գրեթե անփոփոխ են մնում:

Բնակարանների գների նկատելի անկումը սկսվեց  Հայաստանի տնտեսության համար ծանր 2009 թ-ից: Հետեւաբար, մեր երկրում բնակարանային շուկայում բացասական երեւույթները սովորաբար կապվում են տնտեսական ճգնաժամի հետ: Բայց չափազանցություն կլինի նշել, թե այդ ճգնաժամը հանգեցրել է բնակչության որոշակի հատվածի վճարունակության նվազեցման: Ահա օրինակ համաշխարհային ճգնաժամից. օտարերկրյա փորձագետները զարմանքով արձանագրում են, որ բազմաթիվ երկրներում այն չի ազդել հարուստ դասի ֆինանսական վիճակի վրա: Ընդհակառակը, հարուստներն ավելի են հարստացել:

Ըստ 2009թ.-ի դեկտեմբերի ավարտի՝ «բնակչության» ներդրումները Հայաստանի կոմերցիոն բանկերում տարվա կտրվածքով աճել են 89,7 մլրդ դրամով, կամ 44,4 տոկոսով: Նշենք, որ երկնիշ աճի տեմպերը դեռ պահպանվում են: Ընդ որում բացարձակ աճի գումարն ավանդաբար գերազանցում է արտարժույթով ներդրումներին:

Ինչպես հայտնի է, խնայողությունները բնակչության բարեկեցության կարեւոր ցուցիչներից մեկն է: Սակայն այսօր ոչ ամեն ընտանիք կարող է թույլ տալ նման շքեղություն, ինչպես խնայողությունների գրքույկն է: Չէ՞ որ նույնիսկ ըստ պաշտոնական տվյալների, բնակչության մեկ երրորդ հատվածն աղքատ է: Իսկ ահա իրականում աղքատության ցուցանիշը շատ ավելի մեծ է: Այնպես որ «բնակչության» կազմակերպված խնայողության աճն իրականում արտացոլում է հասարակության միայն սահմանափակ հատվածի բարեկեցությունը: Այդ դեպքում եթե ոչ «ճգնաժամը», ապա ի՞նչն է ազդել բնակարանների շուկայի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ տասնամյակի առաջին կեսին դրամը հետեւողականորեն ամրապնդվում է, որի արդյունքում դոլարը անշեղորեն կորցրել է իր վճարունակությունը մեր երկրում: Այդ պայմաններում աճել է դոլար ունեցողների հետաքրքրությունը անշարժ գույքի նկատմամբ, որն այն ժամանակ առավել հեռանկարային դրամական ներդրում էր համարվում:

Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ. Աճող պահանջարկը նպաստել է բնակարանների թանկացմանը, իսկ դա իր հերթին էլ ավելի է խթանել այդ ոլորտում ներդրումներին:

Բայց 2009-ի մարտին Հայաստանի Կենտրոնական բանկը ստիպված էր հայտարարել դրամի լողացող կուրսի քաղաքականության անցման մասին, ինչը բերեց դոլարի զգալի ամրապնդման: Այս գործոնը որոշակի աստիճանով ազդել է խոշոր դոլարային կապիտալ ունեցողների գնողական մտադրությունների վրա: Առավել եւս, որ նրանց մեծամասնությունը հասցրել էր նոր բնակարաններ գնել: Արդյունքում վերը նշված շղթայական ռեակցիան լրիվ հակառակ բնոյւթ է կրել: Խնդիրն այն է, թե որքանով են պաշտոնական տվյալներն արտահայտում այդ միտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ