Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը կանխել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված դեպի Ռուսաստանի տարածք ուկրաինական ռազմական հետախույզ-ինքնաթիռ Su-24M-ի առեւանգումը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է ռուսական ռազմական հետախուզության համար աշխատող ավիացիոն (հետախուզական ) մարտավարական ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, Ուկրաինայի քաղաքացի «Կ»-ն՝ ծնված 1970թ.-ին:
Ուկրաինայի անվտանգության ծառայության պնդմամբ՝ ռուսական հատուկ ծառայության առաջադրանքը կատարելով, օդաչուն ռազմական թռիչքների ընթացքում պետք է իրականացներ ռազմական օդանավի հափշտակություն եւ վայրէջք կատարեր Կուրսկ քաղաքի օդանավակայանում:
Խմելնիցկի մարզի Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել Քրօրի 111-րդ հոդվածով (պետական դավաճանություն): Օդաչուին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: