News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 17։30-ից, ինչպես նախապես պայմանավորվել էին ԱԺ քառյակի ներկայացուցիչների հետ, կրկին հավաքվել են ԱԺ շենքի դիմաց, որպեսզի դրսից հանրային ճնշում գործադրելով օգնեն ոչ իշխանական քառյակին եւ ՀՀԿ-ական պատգամավորներին թույլ չտան բոյկոտել ժամը 18:30-ին քառյակի ջանքերով հրավիրված արտահերթ նիստը:

«Էդքան ժողովրդի ձայնը ո՞նց կարելի ա չլսել, չէ՞ որ մենք բյուջե ենք լցնում, աշխատում ենք էս երկրի համար: Ամբողջ ժողովուրդը պետք ա դուրս գա, սա բոլորիս խնդիրն ա, որովհետեւ եթե ապրանքն առաջ ծախում էի 3 հազար դրամով, օրենքի դուրս գալուց հետո պիտի ծախեմ 4000-5000»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆիրդուսի տոնավաճառի վաճառողուհի Անահիտ Խաչատրյանը:

Առեւտրականների խոսքով՝ եթե վիճահարույց օրենքում փոփոխությւոններ մտցնելու ոչ իշխանական պատգամավորների նախաձեռնությունը տապալվի, իրենք զանգվածաբար կհրաժարվեն անհատ ձեռներեցի իրենց վկայականներից։

«Կտանենք, ԱՁ-ները կշպրտենք վրաները: Կտանեմ՝ ապրանքը ռայոնում կարտոշկով կփոխանակեմ, բայց չեմ գրանցի: Դրանով ձմեռը երեխաներս գոնե սովից չեն մեռնի»,- ասաց Անահիտ Խաչատրյանը։

Առեւտրականները նոր օրենքով պարտադրվող շրջանառության փաստաթղթավորումը նաեւ տեխնիկապես են դժվար համարում՝ հաշվի առնելով տոնավաճառներում համապատասխան պայմանների բացակայությունը։

«Ձմեռները հազիվ ձեռքներս տանում ենք գրպաններս, որ մանրը տանք: էնքան ցուրտ ա, պայմաններն էնքան վատն են, ձյունը եւ անձրեւը մեր ոտքերի տակ: Երկու ժամ ապրանք են փռում, երկու ժամ հավաքում, էն երկու ժամն էլ պիտի գրանցման վրա ծախսե՞նք»,- ասաց Օֆիկ Ավագյանը:

Առեւտրականների մի մասը մնաց Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ, մյուսները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոցի մուտք, որտեղից դուրս են գալու պատգամավորները:

Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ