Հայաստանի ոչ իշխանական ուժերը ավելի լավ է անտարբերության մեջ մեղադրեն ոչ թե իշխանությանը, այլ հենց իրենց: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության նախաձեռնած երեկվա արտահերթ նիստին ընդամենը 32 պատգամավոր է ներկա գտնվել՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն: «Ենթադրենք, որքան էլ հաշվենք, այդքան ոչ իշխանական պատգամավորներ չեն կարող հավաքվել: Սակայն, այնուամենայնիվ, նրանք 58-ն են: Որտե՞ղ էին մնացածները: Իսկ երեք ժամ անց՝ կրկնակի հաշվարկի ժամանակ, դահլիճում միայն ես ու ԱԺ նախագահն էինք: Եվ որտե՞ղ էին արտահերթ նիստ պահանջող ձեր անհնազանդ գործընկերները», - հայտարարեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի արթահերթ նիստին ծրագրվում էր քննարկել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացումների մասին օրինագիծը: Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը «Օրինաց երկիր» խմբակցությանն էր, որի նպատակը երկրորդ ընթերցմամբ օրինագծի համար հնարավորինս արագ քվեարկությունն էր: