Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է ռուսական հատուկ ծառայությունների փորձը՝ ՌԴ տարածք առեւանգել ուկրաինական Սու-24Մ հետախույզ-օդանավը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունը կատարելով, ուկրաինացի օդաչուն պետք է Հակաահաբեկչական գործողության գոտում մարտական թռիչքներ իրականացնելիս օդանավ առեւանգեր եւ այն վայրեջքի տաներ Կուրսկի (ՌԴ) օդանավակայանում: Օդաչուին այժմ սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
«Հակահետախուզությունը նախազգուշացնում է զինծառայողներին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից սադրանքների վտանգի մասին եւ կոչ է անում զգոն լինել եւ հավատարիմ մնալ Ուկրաինայի ժողովրդին տված երդմանը»,-ամփոփել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում: