News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լրագրողները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 3-ը, ժամը 18.00-ն հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երեւան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected]/:

Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք առանց տեսաձայնագրման եւ լուսանկարահանման սարքերի ներկա գտվելու համար, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետեւելու եւ տեսաձայնագրում իրականցնելու տեխնիկական հնարավորություններով:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորների մրցույթին կմասնակցի 14 թեկնածու:

Ովքե՞ր են դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորների մրցույթին:

Տպել
Ամենաշատ