News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հնչած կրակոցներից վիրավորվածը 21-ամյա Լեւոն Հարությունյանն է:

NEWS.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել, ստացել բուժօգնություն եւ դուրս գրվել:

«Լեւոն Հարությունյանը ստացել էր ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք կոտրվածքով: Լուրջ խնդիր չի եղել, այդ պատճառով չենք հոսպիտալացրել»,- ասացին բժշկական կենտրոնից:

Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի՝ Լեւոն Հարությունյանը «Շարլոտ» գիշերային ակումբի սեփականատիրոջ որդին է, իսկ այս միջադեպն էլ օգոստոսի 26-ի ծեծկռտուքի շարունակությունն է: Հիշեցնենք, որ այդ օրը գիշերը Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև: Հաճախորդների մեջ են եղել Կենտրոնի հարկայինի պետը, նաեւ ԱԱԾ աշխատակից: Վերջիններս դեպքից օրեր անց աշխատանքից ազատվեցին: Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների մեջ է եղել նաեւ ֆինանսների նախարարի որդին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարալանջում մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի: Թե ինչ պատճառով է վեճը ծագել, դեռ հայտնի չէ: Դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ