News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների աշխատակիցները «ամոթ, դավաճան» վանկարկումներով եւ սուլոցներով դիմավորեցին Ազգային ժողովի շենքից դուրս եկող պատգամավորներին, կարծելով, թե նրանք ՀՀԿ-ական պատգամավորներն են, որոնք այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տապալել էին ոչ իշխանական ուժերի ջանքերով հրավիրված արտահերթ նիստը:

Նշենք, որ ինչպես կանխատեսում էին ընդդիմադիր պատգամավորները, արտահերթ նիստին քվորում չի ապահովվել, անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել է ընդամենը 37-ը:

Այնուամենայնիվ, պարզվեց, որ դրանք ոչ իշխանական 5 կուսակցությունների (ՕԵԿ-ը նույնպես միացել է նախաձեռնությանը) ներկայացուցիչներն են, որոնք ասացին, որ կդիմեն Սահմանդրական դատարան՝ բողոքելու ՀՀԿ պատգամավորների անգործության դեմ: Նրանք նշեցին, որ հնարավոր է՝ վաղը նույնպես ստորագրահավաք անցկացնեն եւ արտահերթ նիստ հրավիրեն: Պատգամավորները առեւտրականներին հորդորեցին վաղը՝ 15:30-ին՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նույնպես հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց եւ պատասխան պահանջել ՀՀԿ պատգամավորներից:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքում:

Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ