News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, շվեյցարական «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում վրդովմունք է հայտնել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման կապակցությամբ եւ կոչով դիմել թուրքերին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հաղորդավարի հարցին այն մասին, հնարավո՞ր է երբեւէ հաշտեցում հայերի եւ թուրքերի միջեւ, Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Անկասկած, հարկավոր է այդ անել, քանի որ մենք ժողովուրդներ ենք, որոնք շատ առումներով նման են միմյանց: Մենք բազմաթիվ շփման կետեր ունենք: Բացի այդ, ծիծաղելի եմ համարում, որ այսօր մի կողմից ատելություն կա, իսկ մյուս կողմից՝ հիշողության բացակայություն եւ մշտական սուտ»:

Ավելին, 90-ամյա երգիչը հույս է հայտնել, որ մինչեւ իր վախճանն ականատես կլինի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը: Նա հիշեցրել է, որ Էրդողանին առաջարկվել է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցելել, սակայն թուրք նախագահը դեռեւս չի պատասխանել: «Իսկ եթե նա գնա, ես էլ նրա հետ կգնամ»,- ասել է Ազնավուրը:

Դիմելով Թուրքիայի նախագահին՝ երգիչն ասել է. «Ժխտումը շատ թանկ արժե: Այդ գումարները կարելի է այլ բանի համար ծախսել: Օրինակ՝ օգնել այն երիտասարդ թուրքերին, ովքեր, հնարավոր է, համալսարանում սովորելու միջոցներ չունեն: Այդ գումարները գողացվում են ժխտողների կողմից, ովքեր ոչինչ չգիտեն, ովքեր հայտնի չէ՝ ինչ են պատմում. ե՛ւ թուրքերը, ե՛ւ ադրբեջանցիները: Հարկավոր է ատել ժխտողներին: Ժխտումը մասնագիտություն է, շատ վատ մասնագիտություն»:

Ազնավուրը նաեւ թուրքերին է դիմել. «Ես ցանկանում եմ թուրքերին ասել, որ մենք եղբայրներ ենք, մենք միշտ եղբայրներ ենք եղել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ չնայած պատմության ընթացքում երկու ժողովուրդներին բաժանող պահեր են եղել, հարկավոր է հաղթահարել դրանք եւ նորից սկսել ապրել միասին:

Հարցազրույցի ավարտին երգիչը, ով 90 տարեկանում համերգներով շրջագայում է ամբողջ աշխարհում, հույս է հայտնել, որ կդառնա «առաջին 100-ամյա երգիչը բեմում»: «2024 թվականի մայիսի 24-ին՝ իմ 100-ամյակին, եկեք ինձանից հարցազրույց վերցնելու»,- «RTS»-ի հաղորդավարին ասել է Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ