News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կասպյան 4-րդ գագաթաժողովի արդյունքներով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի համալրման առումով ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի կողմից իրական գործողություններ են ձեռնարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ-իրանագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը:

Անդրադառնալով Կասպյան գագաթաժողովի արդյունքներին եւ ընդունված որոշումներին՝ նա նշեց, որ բացի Կասպից ծովի կարգավիճակից՝ այդ հանդիպումը եւս մեկ կարեւոր ասպեկտ է ունեցել. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը:

«Այդ թեման քննարկվել է: Ե՛վ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի կողմից տրանսպորտային այդ միջանցքի համալրման առումով իրական գործողություններ են ձեռնարկվել, եւ այն, որ մերձկասպյան հինգ երկրները մասնակցելու են այդ միջանցքին, շահեկան է բոլոր կողմերի համար»,- ընդգծեց Կարինե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Աստրախանում կայացած Կասպյան 4-րդ գագաթաժողովի ընթացքում նշվել է, որ նոր գլոբալ նախագծերի համար նաեւ հզոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Հեռանկարային նախագծերից մեկն էլ՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, Արեւմտյան եւ Հյուսիս-արեւմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի, Կասպյան ավազանի եւ Իրանի միջոցով կապելու է հարավային Ասիայի հետ:

Ծրագրվում է նաեւ երկաթուղային օղակ ստեղծել Կասպից ծովի շուրջ եւ համակարգում ներառել տարածաշրջանի հիմնական նավամատույցները: Գագաթաժողովի մասնակիցները խոստովանել են, որ այդ միասնական օրգանիզմը կարագացնի բեռների մատակարարումը եւ ներդրումներ կգրավի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ