News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորները համակարծիք են, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը պետք է փոխվի, սակայն տարակարծիք են օրենքի ընդունման շարժառիթների հարցում: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԲՀԿ առաջարկած փոփոխությունները քննարկելու նպատակով ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստի տապալվելուց հետո, Ազգային ժողովից դուրս գալիս ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ի մոտ հավաքված առեւտրականներին ուղղված իր խոսքում նշեց, որ խնդիրը տնտեսական եւ սոցիալական բնույթ ունի:

«Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն այս խնդրի քաղաքականացումը, սա սոցիալական եւ տնտեսական հարց է: Պետք է համախմբվենք եւ բոլոր քաղաքացիների համար գտնենք այս հարցի լուծումը»,- ասաց պատգամավորը: Միքայել Մելքումյանի  խոսքից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ խնդիրը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է:

«Մենք համբերատար սպասում էինք, որ դուք հասկանաք, որ սա տնտեսության համար պայքար չէ, տնտեսական խնդիր չէ, քաղաքական է: Այս մարդիկ չեն ուզում, որ դուք աշխատեք, էս մարդիկ չեն ուզում, որ դուք այստեղ ապրեք, էս մարդիկ ուզում են, որ դուք լքեք եւ ձեր գործատեղին, եւ ձեր դազգահը, եւ ձեր կրպակը, եւ գնաք այս երկրից»,-ասաց նա: Արամ Մանուկյանը նշեց, որ մի քանի անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրել է, թե արդյոք արտահերթ նիստը բոյկոտելն իրենց քաղաքական որոշումն էր, սակայն նա ոչինչ չի պատասխանել:

«Բոլորը ձեզ շատ լավ հասկանում են, հասկանում են, որ ձեր պահանջն արդար է, որ այդ օրենքի կիրառումը վնասում է փոքր ձեռնարկատերերին: Շատ լավ հասկանում են, բայց իրենք որոշում կայացնելու իրավունք չունեն, քանի որ Բաղրամյան 26-ը թույլ չի տվել: Իրենք Սերժ Սարգսյանի հրահանգին են սպասում: Հանրապետականը իրավունք չունի որոշում կայացնելու»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը հավաքվածներին վստահեցրեց, որ ոչ իշխանական ուժերը կաջակցեն առեւտրականներին, քանի որ նրանց բողոքն արդար է:

«Ինչ օրենքի նախագիծ ասեք, ինչպես ասեք, մենք համաձայն ենք ձեզ հետ: Մենք շարունակելու ենք, պայքարելու ենք միայն ձեր աջակցությամբ: Վերջում բոլորդ կհասկանաք, որ այս խնդիրը քաղաքական է եւ բոլորդ կգաք հոկտեմբերի 10-ի միտինգին»,-ասաց նա:

Նշենք, որ ինչպես կանխատեսում էին ընդդիմադիր պատգամավորները, արտահերթ նիստին քվորում չի ապահովվել, անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել է ընդամենը 37-ը: Արտահերթ նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքում:

Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ