News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերի կոմիտեն միաձայն հայտարարություն է ընդունել, որով ափսոսանք է հայտնում Ադրբեջանում վերջերս իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների կալանավորման եւ ազատազրկման դատապարտման առթիվ:

Կոմիտեն  անհանգստություն է հայտնել, որ ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ընթացքում, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հարգելի ակտիվիստները կալանքի են ենթարկվել կեղծ մեղադրանքներով: Մասնավորապես նշվում են Լեյլա Յունուսի եւ Ռասուլ Ջաֆարովի, Արիֆ Յունուսի եւ Անար Մամեդլիի, Անտիգամ Ալիեւի, Բաշիր Սուլեյմանլիի եւ Հասան Հուսեյնլիի անունները:

«Կոմիտեն համարում է, որ այդ կալանավորումները եւ դատավճիռները կատարվել են ակտիվիստների կողմից քննադատակար կարծիքների պատճառով»,-նշվում է հայտարարությունում:
ԵԽԽՎ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ակտիվիստներին, ձեռնպահ մնալ չպատճառաբանված հետապնդումներից եւ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի կատարումը:

ԵՄ կոմիտեն անհամբերությամբ սպասում է իր զեկուցողի զեկույցին «Ադրբեջանի նախագահությունը ԵԽ-ում. Ինչպիսի հետեւանքներ մարդու իրավունքների պահպանման համար» թեմայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ