News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեղադրական դատավճիռը, որը կայացրել են հնդկական Թամիլնադ նահանգի գլխավոր նախարարի եւ նախկին կինոաստղ Ջայալալիտա Ջայարամի դեմ, հանգեցրել է զանգվածային ինքնասպանությունների: Տեղեկանալով այն մասին, որ նախարարը, որին «մայր» են անվանում, մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործում եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, մոտ 18 մարդ ինքնասպան է եղել, գրում է «The Times of India»-ն:

Դատարանի որոշումից դժգոհ անձինքն իրենք իրենց հրկիզել են եւ անկարգություններ կազմակերպել քաղաքի փողոցներում: Ավելի քան 10 հոգու հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածքով, սակայն մի տղամարդը վախճանվել է շոկից, նշում է «The Hindu»-ն:

Նշենք, որ Ջայալալիտան 1989թ.-ին Անադուրաի անվան դրավիդյան առաջընթացի համահնդկական դաշնություն կուսակցության ղեկավարն էր եւ գլխավոր նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Նրա գործով դատական գործընթացը սկսվել էր 1997թ.-ին: Երկար տարվա հետաքննությունից հետո, Բանգալորի դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման եւ 20 մլն դոլարի չափով տուգանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ