News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումն օգտակար է ծերացող բնակչությամբ Հայաստանի համար: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

ԱՄՀ առաքելությունը Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է նաեւ տարվա ընթացքում փոփոխված կենսաթոշակային համակարգը: «Այն կօգնի լուծել խնդիրներ, որոնք կապված են ցածր ծնելիության, աղքատության հետ, այդ թվում՝ տարեց քաղաքացիների շրջանում, եւ վերջապես, կարող է խթան դառնալ կապիտալի շուկայի զարգացման համար»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ից, պարտադիր կուտակային կենսաթոշակի գործողությունը սահմանափակել է պետական սեկտորում մինչեւ 40 տարեկան աշխատողների շրջանով: Մասնավոր նույն սեկտորի նույն տարիքի աշխատողները 3 տարվա տարկետման հնարավորություն են ստացել: Այդ ընթացքում նրանք, ցանկության դեպքում, կարող են մասնակցել կուտակային համակարգին, որն արդեն առաջարկում են ակտիվների կառավարման ոլորտի երկու ընկերություններ: Օրենքի նախկին խմբագրումը, որն ուժի մեջ էր մտել հունվարի 1-ից, տարածվում էր մինչեւ 40 տարեկան աշխատող բոլոր քաղաքացիների վրա:

Ավելի վաղ կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը բողոքի լայն ալիք էր բարձրացրել եւ քաղաքացիական անհնազանդության շարժում առաջացրել հայ հասարակությունում: Բարեփոխումների ընդդիմախոսները հայտարարում էին, որ հանրապետությունում ներկա եկամուտների պարագայում աշխատավարձից ցանկացած պահում շատ զգայուն է, իսկ որոշներին էլ նույնիսկ աղքատության եզրին է հասցնում: Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականի օգոստոսին երկրում միջին աշխատավարձը կազմել է 173.200 դրամ (շուրջ 420 դոլար), սակայն այդ տվյալները հաշվի չեն առնում ոչ պաշտոնական զբաղվածությունը, որտեղ աշխատավարձերը շատ ավելի քիչ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ