News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից խորհրդարանական քառյակի նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալելը օրենքի խախտում է,  եւ ոչ իշխանական ուժերը վաղը առավոտյան քաղաքական ուժերի մասնակցությամբ հանդիպում են պահանջելու կառավարությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին ԱԺ շենքի մոտ հավաքված «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մեծամասնությունը, խախտելով օրենքի եւ սահմանադրության պահանջները, հրաժարվում է մասնակցել քննարկմանը: Մենք կքննարկենք այդ լուծումները չի բացառվում, որ սահամանադրական դատարան դիմենք եւ մեծամասնության անգործությունը բողոքարկենք, եւ այս ընթացքում պահանջենք կասեցնել օրենքի կիրառումը, մինչեւ չգտնվի արդյունավետ լուծում: Երկրորդ՝ մենքը վաղը առավոտյան հանդիպում պետք է պահանջենք կառավարությունից: Եթե վաղը համաձայնության գանք Կառավարության հետ, ապա կկասեցվի օրենքը՝ մինչեւ համատեղ քննարկման արդյունքում միատեսակ լուծում գտնելը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն առեւտրականներին կոչ արեց շարունակել պայքարը, քանի որ հակառակ դեպքում կառավարությունը կգործարկի օրենքը:

«Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի պահանջել, որպեսզի Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը իրենց հայտարարած ականջալուր լինելը դարձնեն իրականություն, գան, քննարկեն, ու լուծումներ տրվեն: Եթե մենք հանկարծ դադարեցրեցինք մեր պահանջը, բողոքի ալիքը, ապա կառավարությունը կգործարկի այս օրենքը»,- հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների, տապալեց խորհրդարանական քառյակի նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանի ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար 49 ստորագրություն էր հավաքել, սակայն գրանցվել էր 37 պատգամավոր՝ քվորում չի ապահովվել: Արտահերթ նիստին ծրագրվում էր քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մշակած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագծի համաձայն, առեւտրականները պետք է ընտրության հնարավորություն ունենան. կամ աշխատել հին օրենքով եւ վճարել 3.5% հարկ, իսկ հարկային մարմնին շրջանառության մասին տեղեկատվություն չտրամադրել, կամ աշխատել նոր օրենքով, վճարել 1%, սակայն հարկային մարմնին ներկայացնել շրջանառության մասին տվյալներ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի առեւտրականներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, հակառակ դեպքում ձեռնարկությունը կտուգանվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ