News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր պատգամավորները այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ներկա են եղել արտահերթ նիստին: NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով շահարկումներին, թե քառյակի նախաձեռնած նիստին նույնիսկ իրենց ներկայացուցիչները չկային:

«Ես վստահ ասում եմ, որ հանրապետությունում գտնվող պատգամավոր չի բացակայել, նույն վստահությամբ էլ ասում եմ, որ վաղը նորից ստորագրահավաք ենք անելու, նորից արտահերթ նիստ ենք հրավիրելու եւ նորից մեր պատգամավորները ներկա են լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե քառյակը խախտել է պայմանավորվածությունը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ն ցանկություն ունի՝ արագ անելու, կոծկելու, վիժեցնելու գործընթացը: Ինչ վերաբերվում է քննարկումներին եւ լսումներին, ապա արտահերթ նիստը հենց դրա համար է, առավել եւս որ մենք այլեւս ժամանակ չունենք, վաղվանից օրենքն ուժի մեջ է մտնում»:

Նշենք, որ արտահերթ նիստին քվորում չի ապահովվել, անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել է ընդամենը 37-ը, ՀՀԿ-ն բոյկոտել է նիստը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքում:

Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ