News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Դեմ եմ Ստեփանակերտի  հասարակական տրանսպորտի  թանկացմանը»  քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ կոչ անելով ուղեվարձի թանկացումը հետաձգել մինչեւ 2015թ. պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը:

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Դեմ եմ Ստեփանակերտի  հասարակական տրանսպորտի  թանկացմանը»  քաղաքացիական նախաձեռնության անդամները՝  լրագրողների ներկայությամբ, սեպտեմբերի 29-ին, հանդիպում են ունեցել Արցախի վարչապետի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակական տրանսպորտի թանկացումը կանխելու տարբերակներ: Վարչապետը հանրային տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը հնարավոր է համարել պետբյուջեում համապատասխան հոդվածների փոփոխության դեպքում: Քանի որ Ազգային ժողովում 2015թ. պետական բյուջեի քննարկմանը քիչ ժամանակ է մնացել, իսկ նոր սակագնի մասին որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, ուստի նախաձեռնող խումբը կոչ է անում Ստեփանակերտի քաղաքապետարանին սույն որոշումը կասեցնել մինչեւ 2015թ. պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի ներառել հանրային տրանսպորտի սուբսիդավորման մասին կետ»:

Տպել
Ամենաշատ