News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 21-ամյա Լեւոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում:

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունը հասցնել ավարտին:

Երեւան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում, կատարված զննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ եւ 1 գնդակ:

Զննության է ենթարկվել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածք եւ մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը, ներկայացրել է մեկ հատ գնդակ եւ հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ