News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում օրեր առաջ Բուրսա նահանգի Օրհանգազի շրջանի Քարսաք գյուղի վաճառքի եւ նրա հարեւանությամբ հայերին պատկանած բնակատեղիի հայտարարությունից հետո շրջանում անշարժ գույքի գներն աճել են 10 անգամ:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Բուրսա նահանգի Քարսաք եւ Գյուվենլի գյուղերի հողատարածքները վերջին օրերին արագ վաճառվում են, քանի որ անշարժ գույքի մի գործակալություն հայտարարություն էր տարածել՝ նշելով.  «Վաճառվում է հին հայկական գյուղ առանց միջնորդի» եւ «Վաճառվում է հին հայկական բնակատեղի»:

Անշարժ գույքի գործակալ Էյուփ Բայրաքը նշել է, թե Քարսաք գյուղում, որտեղ մինչեւ 1915-ը հայեր են ապրել, անշարժ գույքի գները շատ են թանկացել: Նա շեշտել է, թե այս պահին վաճառվել է գյուղի հողերի 95 տոկոսը:

Գյուվենլի գյուղի գյուղապետը նշել է, թե անշարժ գույքի գործակալությունը իրենց գյուղի համար եւս նշել է հայկական անունը, որը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Քարսաքում են հայեր ապրել: Ըստ գյուղապետի՝ անշարժ գույքի գործակալությունը ցանկացել է գանձագողերի ուշադրությունը հրավիրելու համար իրենց գյուղին եւս տալ հայկական անունը եւ թանկ վաճառել հողերը:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը «Վաճառվում է հին հայկական գյուղ առանց միջնորդի» եւ «Վաճառվում է հին հայկական բնակատեղի» անուններով հայտարարություններ էր տարածել ինտերնետում:

Տպել
Ամենաշատ