News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադումների սակագներից:

Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետեւանքով գործարարներն սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հետ կապված»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ