Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչպար գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 69 RP 666 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարի մեջ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, մեքենան դուրս բերել երթեւեկելի հատված: