Հայաստանի Ազգային ժողովում ոչ իշխանական քառյակն այսօր՝ հոկտեմբերի 1-ին նիստ կանցկացնի, որտեղ կքննարկվեն իրենց հետագա քայլերը կապված իշխանություններին ներկայացված 12 պահանջների եւ օրենքի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ավարտվել է այն ժամկետը, որը քառյակը սահմանել էր իր պահանջների կատարման համար: Կառավարությունը փաստացի չի անդրադարձել այդ պահանջներին ու առաջարկներին:
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որի համաձայն տոնավաճառների առեւտրականները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմիններին, հակառակ դեպքում կտուգանվեն: Սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տալիս փոքր ու միջին ձեռնարկատերերին: