News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը տարեց մարդկանց (60-ն անց) համար լավագույն երկրների ամենամյա վարկանիշում զբաղեցրել է 40-րդ տեղը: Այս վարկանիշը հրապարակում է HelpAge International կազմակերպությունը:

Տարեց մարդկանց համար լավագույն երկիրը նորվեգիան է, այնուհետեւ գալիս են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան եւ Գերմանիան: Այս տարի վարկանիշային աղյուսակը եզրափակում են Տանզանիան, Մալավին, Գազայի հատվածն ու Հորդանան գետի արեւմտյան ափը, Մոզամբիկն ու Աֆղանստանը:

Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 96 երկիր:

Հետխորհրդային երկրներից ամենացածր տեղում Ուկրաինան է (82), ամենից բարձր տեղում՝ Էստոնիան (20): Վրաստանը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 28-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 65-րդ, Թուրքիան՝ 77-րդ: Ադրբեջանն ու Իրանը ցանկում չկան:

Վարկանիշի հրապարակումը նվիրված է տարեց մարդկանց միջազգային օրվան, որը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 1-ին: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել 13 ցուցանիշներ, այդ թվում կյանքի միջին տեւողությունը, կենսաթոշակի չափը, տարեց մարդկանց շրջանում աղքատության մակարդակը, տրանսպորտի հասանելիություն ու սոցիալական ակտիվությունը:

HelpAge International-ի հետազոտության համաձայն 23050 թվականին մոլորակի բնակչության մոտ 21 տոկոսը կլինի 60 տարեկանից բարձր: Այսօր այդ ցուցանիշը մոտ 11 տոկոս է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ