News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նեօսմանական անհաջող գաղափարներով տարված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերթական արկածախնդրության  մեջ է ներքաշում Թուրքիային՝ խորհրդարան ներկայացնելով մի օրինագիծ, որով Թուրքիայի զինված ուժերին թույլ է տալիս ներխուժել Իրաք եւ Սիրիա:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան Թուրքիայի նախարարների խորհդի նիստի ավարտին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել է Սիրիա եւ Իրաք ներխուժելու մասին օրինագիծը, որը հաստատման համար ուղարկվել է խորհրդարան:

Ստորագրված օրինագիծը թույլ է տալիս թուրքական զինված ուժեորին ներխուժել Իրաք եւ Սիրիա՝ այնտեղ PKK-ից, Իսլամական պետություն-ից եւ այլ ահաբեկչական խմբավորումներից եկող վտանգների դեպքում: Օրինագիծը նաեւ հնարավորություն է տալիս օտարեկրյա զինված ուժերին օգտագործել Թուրքիայի տարածքը Սիրիայի եւ Իրաքի դեմ գործողությունների համար:

Այս վերջին կետը խիստ հակասական են համարում որոշ լրատվամիջոցներ՝ նշելով, թե այն միտված է Թուրքիային հնարավորություն տալ Սիրիական ազատ բանակ կոչվող խմբավորմանը Թուրքիայում օրինական զինել եւ ռազմական կրթություն տա, որից հետո Սիրական ազատ բանակ կոչվող կառույցի զինյալները կարող են ներխուժել Սիրիա՝ Ասադի դեմ պատերազմելու:

Հիշյալ օրինագծի դեմ են արտահայտվել Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, թե իրենք միանշանակ դեմ են, Ազգայնական շարժումը շեշտել է, թե օտարերկրյա ուժեր ասվածը շատ անորոշ է եւ կասկածելի, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շրնաքից ընտրված պատգամավոր Հասիփ Քափլանը նշել է, թե Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական կազմավորումներին աջակցողը հենց Թուրքիան է եւ իրենք դեմ են քվեարկելու այդ օրինագծին:

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ