News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանցի դպրոցականները կարող են մասնակցել Ուրալի դաշնային համալսարանի  «Թեստ-դրայվ» ակցիային, որը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին:

Համալսարանի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նախագիծը հսկայական հաջողություն է վայելում բարձրդասարանցիների շրջանում եւ վերջին երկու տարում համալսարանի իսկական այցեքարտն է դարձել:

«Թեստ-դրայվի» նախնական փուլին կարող են մասնակցել 350 տաղանդավոր աշակերտներ Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից՝ ձմեռային արձակուրդների ժամանակ՝ 2015թ. հունվարի  9 – 10-ին:

«Թեստ-դրայվը» կանցնի փուլերով:

1-ին փուլ. 2014թ. հոկտեմբերի  1-ին testdrive.urfu.ru կայքում կսկսվի 10-11 դասարանների աշակերտական խմբերի գրանցումը՝ 3-5 մարդ՝ ուսուցչի գլխավորությամբ: Գրանցումը կտեւի մինչեւ 2014թ. հոկտեմբերի 31-ը:

2-րդ փուլ. Թիմերի ստեղծագործական մրցույթ: Լավագույն թիմերը կորոշվեն ցանցում բաց քվեարկության միջոցով: Ամենաշատ ձայներ ստացածները կմասնակցեն Ուրալի դաշնային համալսարանի  «Թեստ-դրայվին»:

3-րդ փուլ. Ընտրությունն անցած 350 դպրոցականներ ձմեռային արձակուրդների ընթացքում 2 օր ընդգրկվում են ուսանողական միջավայրի մեջ, ծանոթանում համալսարանի, դասավանդողների, գիտական բազայի, ստեղծագործ կոլեկտիվների հետ, սովորում հատուկ ծրագրով, որն իր մեջ ներառում է ինչպես դասախոսություններ, այնպես էլ լաբորատոր աշխատանքերով սեմինարներ: Ծրագրի կրթական մասն իրենից ներկայացնում է առաջին կուրսեցիների համար առարկաների ստանդարտ հավաքածու՝ ընդհուպ մինչեւ առաջին կուրսեցիների հետ համատեղ դասախոությունների այցելություն: Ծրագրի ճանաչողական մասը ներառում է էքսկուրսիաներ Եկատերինբուրգ քաղաքով, համալսանով եւ ինստիտուտներով, ինչպես նաեւ համալսարանի ստեղծագործ, ուսանողական ու սպորտային կոլեկտիվների հետ հանդիպումներ:

Հայաստանից Եկատերինբուրգ ժամանած դպրոցական խմբերին կուղեկցեն ուսուցիչները: Մանկավարժները կարող են Եկատերինբուրգում Ուսուցիչների կոնգրեսի շրջանակներում անվճար որակավորման բարձրացման դասընթացներ անցնել: Եկատերինբուրգ ժամանած երեխաները սոցցանցերի իրենց էջերում պետք է «Թեստ-դրայվ» օրագրեր լրացնեն եւ պատմեն իրենց տպավորությունների մասին:

«Թեստ Դրայվի» արդյունքներով տեղի կունենա եզրափակից հանդիսավոր միջոցառումը, որտեղ ուսանողների հետ համատեղ դպրոցականները կցուցադրեն, թե ինչն է իրենց ամենից շատ դուր եկել եւ տպավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ