Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Անդրանիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: