Ոստիկանության Ապարանի բաժնի եւ անձնագրային խմբի ծառայողներն օրերս անձնագրային ծառայությունում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 37-ամյա Արսեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 7-ից ՌԴ Լիպեցկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: