News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից: Այս մասին հայտարարություն է տարածել ոչ իշխանական ուժերի եռյակը:

Հայտարարությունում ասվում է.

«Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում։

Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։ Արարատի քաղաքապետարանում, իրազեկված միջոցառումների համար նախատեսված՝ օրենքով սահմանված տեղում հոկտեմբերի 3-ի համար չի եղել փակցված որեւէ այլ հայտ՝ ո՛չ հանրահավաքի իրազեկման փաստաթղթերը ներկայացնելու օրը, ո՛չ էլ անգամ հետագա օրերին։

Քաղաքապետի գործողությունները բողոքարկվել են դատարան, որը, սակայն չի բավարարել հայցը՝ վկայակոչելով իրազեկման հայտում ինչ-որ անճշտություն։ Սակայն օրենքի պահանջով իրազեկման փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու պարագայում քաղաքապետարանը պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել իրազեկումը ներկայացնողներին՝ անճշտությունը ուղղելու համար նրանց ողջամիտ ժամկետ տալով։

Այսպիսով՝ ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների եւ դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ